«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը ուսի վիրահատության կարիք կունենա և երկար ժամանակ բացակայելու է:
«Կարծում եմ՝ վիրահատության վերաբերյալ որոշում կկայացվի։ Չնչին հնարավորություն կա, որ առանց դրա էլ կհասնենք արդյունքի, բայց մասնագետներն ասում են, որ վիրահատությունը լավագույն տարբերակն է ապագայում։
Սա նշանակում է, որ Էնդրյուն երկար ժամանակով բաց կթողնի: Մենք չգիտենք, թե կոնկրետ որքան»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։
Հիշեցնենք, որ պաշտպանը վնասել էր ուսը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի հանդիպման ժամանակ, որում Շոտլանդիայի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին։ Ռոբերտսոնը խաղադաշտում անցկացրել է 45 րոպեից էլ քիչ։