«Ինտերը» հաջորդ ամառ կարող է փոխել գլխավոր մարզչին. TodoFichajes-ի տեղեկություններով՝ միլանյան ակումբն արդեն տարբերակներ է դիտարկում Սիմոնե Ինձագիին փոխարինելու համար։
Ակումբի առաջնահերթ տարբերակը Դիեգո Սիմեոնեին հրավիրելն է: Արգենտինացին ավելի վաղ ցանկություն էր հայտնել երբևէ աշխատել Ա Սերիայում:
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» երկրորդ թեկնածուն Ժոզե Մոուրինյուն է: Պորտուգալացին արդեն աշխատել է միլանյան ակումբում. 2010 թվականին նա կարողացավ նույնիսկ թրեբլ նվաճել թիմի հետ:
Մոուրինյուն այժմ մարզում է «Ռոման» և նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
























































