ՈՒԵՖԱ 2023/24 Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող կանանց Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 21-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին։
Դարպասապահներ
Շողիկ Սարդարյան — «Ուրարտու»
Ալեսիա Հաջաթյան — «Շիրակ»
Սոֆի Հարությունյան — «Լեռնային Արցախ»
Պաշտպաններ
Գայանե Գրիգորյան — «Լեռնային Արցախ»
Նաիրա Կատիկյան — «Լեռնային Արցախ»
Աննա Մարգարյան — «Արարատ-Արմենիա»
Թամարա Սահակյան — «Շիրակ»
Ռոզալինա Երիցյան — «Փյունիկ»
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Վալենտինա Գրիգորյան — «Լեռնային Արցախ»
Էմմի Սարգսյան — «Ուրարտու»
Լուսինե Կոստանյան — «Ուրարտու»
Սվետլանա Ալեքսանյան — «Արարատ-Արմենիա»
Լաուրա Հովհաննիսյան — «Շիրակ»
Թահլիա Ոսկանյան — «Ռեյդերս» (Ավստրալիա)
Հարձակվողներ
Միլենա Սայադյան — «Ուրարտու»
Նարինե Իսկանդարյան — «Արարատ-Արմենիա»
Միլենա Ավետիսյան — «Շիրակ»
Սուսաննա Վարդումյան — «Փյունիկ»
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին՝ մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Հոկտեմբերի 27-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը, իսկ երրորդ տուրում՝ հոկտեմբերի 30-ին, մեր թիմը կմրցի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։
























































