Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի ԼԱՍԿ-«Մանչեսթեր Յունայթեդ» և «Այնտրախտ»-«Բազել» հանդիպումը կկայանան առանց հանդիսականների՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ ՈւԵՖԱ-ն արդեն իսկ չեղարկել է Եվրոպա լիգայի «Սևիլիա»-«Ռոմա» և «Ինտեր»-«Խետաֆե» հանդիպումները: «Ռոման» չի կարողացել մեկնել ԵԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ խաղին, քանի որ հռոմեացիների ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Իսպանիայում:
Կորոնավիրուսի COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանում 2019 թվականին վերջերին: Այս պահին վիրուսի հետևանքով ավելի քան 4000 մարդ է մահացել ամբողջ աշխարհում: