Անգլիական «Լիվերպուլը» բանավոր համաձայնության է եկել «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Վալտեր դե Մաջիոն։
«Նապոլին» և Օսիմհենը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, բայց հետո Կալենդան (խաղացողի գործակալը) և Վիկտորը դրժեցին իրենց խոսքը։ Ի՞նչ է պատահել․․․ Պրեմիեր լիգայի ևս մեկ ակումբ է միացել տրանսֆերային մրցավազքին։ Խոսքը «Լիվերպուլի» մասին է:
Անգլիական ակումբն ու Օսիմհենն արդեն բանավոր համաձայնության են եկել։
Հուսով եմ, որ Աուրելիո Դե Լաուրենտիսը կկարողանա պահել Վիկտոր Օսիմհենին առնվազն մինչև հունիս, բայց մենք չենք կարող վստահ լինել դրանում»,- ասել է Դե Մաջիոն։