Եվրոպական երեք գրանդ ակումբ հետաքրքրված է «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի ծառայություններով:
«Ռոսոներիների» ղեկավարությունն իր հերթին հույս ունի շուտով երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացու հետ, սակայն այլ գրանդ ակումբների հետաքրքրությունը կարող է բարդացնել խնդիրը:
Ըստ TMW-ի՝ Մենյանը դարձել է «Չելսիի» առաջնահերթ տրանսֆերային նպատակներից մեկը։ Դարպասապահով հետաքրքրված է նաև «Բավարիան», որը Մանուել Նոյերին փոխարինող է փնտրում: Մյուս հավակնորդը ՊՍԺ-ն է, որտեղ 28-ամյա ֆուտբոլիստը սկսել է իր կարիերան։
Transfermarkt-ը Մայք Մենյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
























































