«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը խոսել է այն մասին, թե որքան կարևոր է ակումբի համար չեմպիոնությունը.
«Սկուդետտո՞, թե՞ Չեմպիոնների լիգա. ..Իհարկե, ես կընտրեմ սկուդետտոն, քանի որ գիտեմ, թե որքան կարևոր է երկրորդ աստղը ակումբի և երկրպագուների համար։
Բայց Չեմպիոնների լիգայում հաղթելը նույնպես երազանք է, ես հենց դրա համար եմ եկել այստեղ: Ընթացիկ մրցաշրջանում ցանկանում ենք հնարավորինս առաջ գնալ։
Առաջիկա հատվածն առանցքայիններից է։ Առջևում երեք կարևոր հանդիպում կա (Յուվենտուսի, ՊՍԺ-ի և Նապոլիի հետ), որոնք շատ բան կորոշեն։ Մենք կփորձենք հաղթել բոլոր խաղերում»,- Ռեյնդերսի խոսքերն է մեջբերում TMW-ն։
























































