Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է Սաուդյան Արաբիայի և MLS-ի ակումբներ լավագույն ֆուտբոլիստների մասսայական տեղափոխությունների մասին իր կարծիքով՝ օրինակ բերելով 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ Նասր» տեղափոխությունը։
«Սաուդյան Արաբիա տեղափոխություններն ինձ համար ավելի բարդ են ֆուտբոլի վրա բացասական ազդեցության տեսանկյունից, քան MLS՝ տարբեր խնդիրների պատճառով: Եվ դա նույնիսկ փողի մասին չէ: Մարդու իրավունքնե՞ր․ Այո, սա այն բաներից մեկն է, որն ինձ կկանգնեցներ նման տեղափոխություն իրականացնելուց առաջ։ Բայց բոլորը պետք է իրենց համար այս որոշումը կայացնեն, ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն, որը որոշեց դա անել իր կարիերայի ավարտին։
Սակայն շատ դժվար է դառնում, երբ իրենց կարիերայի բարձունքում գտնվող ֆուտբոլիստները, որոնք որակներ ունեն խաղալու Եվրոպայի թոփ-ակումբներում, որոշում են նման քայլի դիմել։ Եվ հետո ասում են, որ այնտեղ խաղում են հանուն ամբիցիաների և տիտղոսների, բայց ամեն ինչ փողի մասին է: Ի վերջո, սա որոշում է հանուն փողի, և՝ ընդդեմ ֆուտբոլի: Եվ այսուհետ դժվար է դառնում այն ֆուտբոլի համար, որը մենք բոլորս գիտենք ու սիրում ենք»,- Կրոսի խոսքը մեջբերում է Sports Illustrated-ը։
























































