Ժոզե Մոուրինյուն խոսել է հաղթանակների կարևորության մասին։
«Երբ տեսնում եմ, թե ինչպես են իմ գործընկերները պայքարում գոյատևման համար և կարողանում են իրենց թիմին պահել դիվիզիոնում, դա ինձ համար հաղթանակ է:
Հաղթելու իմաստը նրանում չէ, որ լինես այն տղան, որը ստանում է գավաթը: Հաղթելը չի նշանակում, որ դու տուն տանես մեդալ կամ գավաթ:
Ես շատ գործընկերներ ունեմ, ովքեր իրենց ողջ կարիերայի ընթացքում ոչ մի կոչում չեն ունեցել։ Ինձ համար նրանք հաղթողներ են, քանի որ հասնում են իրենց նպատակներին:
Մեր սպորտում ամենակարևորը հաղթելն է, ոչ թե փիլիսոփայություն վաճառելը։ Նպատակը արդարացումներ վաճառելը չէ։ Խոսքը հաղթող լինելու մասին է»,-«Ռոմայի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում adidas Game Plan A-ն։
























































