«Ռոմայի» ֆուտբոլիստ Նիկոլա Զալևսկին մտադիր է դատի տալ լրագրող Ֆաբրիցիո Կորոնային, որը նրան մեղադրել է խաղերի վրա խաղադրույքներ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է ANSA-ն։
Նախկինում Կորոնան նշել էր այն խաղացողների անունները, որոնք հետաքննության են ենթարկվել ֆուտբոլային խաղերի վրա խաղադրույքներ կատարելու համար՝ Զալևսկի, Նիկոլո Ֆաջիոլի («Յուվենտուս»), Սանդրո Տոնալի («Նյուքասլ») և Նիկոլո Ձանիոլո («Աստոն Վիլա»): Հոկտեմբերի 17-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հայտարարեց Ֆաջիոլիի՝ 7 ամսով որակազրկման մասին։
«Մեր հաճախորդը բացառում է ցանկացած, նույնիսկ նվազագույն մասնակցություն: Նա մեզ մանդատ է տվել՝ ցանկացած իրավիճակում գործելու բոլոր նրանց դեմ, ովքեր վնաս են հասցրել նրա անվանը, նրա իմիջին ու հեղինակությանը»,- ասել է ֆուտբոլիստի փաստաբան Պաոլո Ռոդելլին։
























































