«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել է իր հետաքրքրությունը ուրուգվայցի 36-ամյա հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ։
«Եթե խոսենք հաջորդ մրցաշրջանի մոտեցումների մասին, թե ինչ է մեզ անհրաժեշտ, ապա մենք դիտարկում ենք Լուիսի հետ տարբերակը և առանց նրա տարբերակը:
Եվ երբ գա «Ինտեր Մայամիի» վերաբերյալ Սուարեսի հետ կապված իրավիճակը պարզելու ժամանակը, մենք պատրաստ կլինենք շարժվել համապատասխան ուղղությամբ»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
























































