Կրիշտիանու Ռոնալդուի որդին կմարզվի «Ալ-Նասրի»՝ իրենից տարիքով ավելի մեծ խաղացողների հետ:
Երեկ հայտնի է դարձել, որ Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը ընդունվել է «Ալ-Նասրի» ակադեմիա և ընդգրկվել Մ13 և Մ15 տարեկանների թիմերում։ Հաղորդվում էր, որ այսօր նա իր առաջին հանդիպումը կանցկացնի «Ալ-Նասրի» Մ13 տարեկանների կազմում։
Սակայն, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, հետո «Ալ-Նասրում» որոշել են, որ 13-ամյա Ռոնալդու-կրտսերը մարզվելու է Մ15 տարեկանների թիմի հետ: Մարզումները սկսվում են այս շաբաթ։ Նա իր հայրիկի պես կկրի 7 համարի մարզաշապիկը։
Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» հիմնական թիմին միացել է 2023 թվականի ձմռանը։ Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 8 հանդիպում և դարձել է 10 գոլի հեղինակ։
























































