Կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի»` սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ ամիս 20-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» 5 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Բելինգեմը երկրորդ ամիսն անընդմեջ արժանանում է այս մրցանակին: Ավելի վաղ անգլիացին լավագույնն էր ճանաչվել էր օգոստոսին:
























































