«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է այն մասին, որոնք ֆուտբոլիստները ստանում են հավաքականների հանդիպումների ժամանակ։
«Իմ կարծիքով, 32 տարեկան ֆուտբոլիստները չպետք է խաղան ազգային հավաքականում, ինչպես նաև 28 տարեկանները: Ընտրությունը պետք է մնա ակումբին` հրավիրված խաղացողին հավաքական ուղարկել-չուղարկելը… անհրաժեշտ է հրաժարվելու հնարավորություն, եթե դա, օրինակ, ընկերական հանդիպում է:
Եթե ես 50 միլիոն եվրո եմ վճարել խաղացողի համար, և նա կրկին վնասվածք է ստացել, ապա ազգային թիմը պետք է փոխհատուցի ակումբին յուրաքանչյուր օրվա արժեքը այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա շարքից դուրս կլինի։ Հիշեք Նեյմարին»,- Դե Լաուրենտիսի խոսքն է մեջբերել EuroFoot-ը՝ հղում անելով Sport Mediaset-ին:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը արցունքն աչքերին խաղադաշտը լքել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուրուգվայի հետ հանդիպման առաջին խաղակեսի վերջում։ Հաստատվել է, որ խաղացողը խաչաձև կապանների վնասվածք և ծնկի մենիսկի պատռվածք է ստացել, և կենթարկվի վիրահատության։
























































