«Բրայթոնը» հայտարարել է ճապոնացի կիսապաշտպան Կաորու Միտոմայի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
«Երաշխիքները, որ Կաորուի նման խաղացողը երկար ժամանակով կմնա մեզ հետ, ֆանտաստիկ նորություն է: Անցած մրցաշրջանում Կաորուն հարմարվեց Պրեմիեր լիգային և արագ դարձավ մեր ամենակարևոր խաղացողներից մեկը։ Չեմ կասկածում, որ մեր երկրպագուները կուրախանան այս նորությունից»,- տեխնիկական տնօրեն Դեյվիդ Ուեյրի խոսքը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, 26-ամյա ճապոնացին «Բրայթոնի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































