«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է ուրուգվայցի 36-ամյա հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով։
«Եթե խոսենք հաջորդ մրցաշրջանի մոտեցումների մասին, թե ինչ է մեզ անհրաժեշտ, ապա մենք դիտարկում ենք Լուիսի հետ տարբերակը և առանց նրա տարբերակը:
Եվ երբ գա ժամանակը, մենք պատրաստ կլինենք շարժվել համապատասխան ուղղությամբ»,- Մարտինոյի խոսքն է մեջբերել ESPN-ը։
























































