Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը վնասվածք ստանալուց հետո դիմել է բրազիլացի հարձակվող Նեյմարին։
«Վերադարձե՛ք ավելի ուժեղ»,- ասվում է ակումբի մամուլի ծառայությունում X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը արցունքն աչքերին խաղադաշտը լքել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուրուգվայի հետ հանդիպման առաջին խաղակեսի վերջում։ Հաստատվել է, որ խաղացողը ունի խաչաձև կապանների վնասվածք և ծնկի մենիսկի պատռվածք, և կենթարկվի վիրահատության:
Նեյմարը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում Նեյմարը Սաուդյան Արաբիայի առաջնությունում երեք հանդիպում է անցկացրել, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։
























































