«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է The Sun-ը։
Նշվում է, որ նա արդեն ուղարկել է թիմի սկաուտներին՝ Նիգերիայի հավաքականի խաղացողի ելույթներին հետևելու համար։
«Լիվերպուլի» համար դժվար կլինի ձևակերպել այս տրանսֆերը, քանի որ ֆուտբոլիստը գտնվում է նաև մի շարք այլ գրանդ ակումբների դիտակետում։
Նշվում է նաև, որ ինքը՝ Վիկտորը, դեմ չէ ակումբային գրանցումը փոխելուն։
























































