Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի Նիդերլանդների հետ հանդիպմանը ցուցադրած խաղի (2:1) մասին։
«Կիլիանն իրեն իսկական ավագի պես էր պահում: Նա մեծ ջանքեր գործադրեց խաղադաշտում և օգնեց մեզ պաշտպանությունում։ Ես նրան տալիս եմ ազատություն, որն անհրաժեշտ է։
Այս 2 խաղերում Մբապեն փայլեց, ինչպես նաև ամբողջ թիմը»,- Դեշամի խոսքն է մեջբերել beIN Sports-ը:
Այս հանդիպմանը ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել։ Ֆրանսիայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ Ջիբրալթարի դեմ։
























































