«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է տեղափոխվել MLS: Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտեր Մայամին» ուսումնասիրում է 36-ամյա ուրուգվայցու հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Սուարեսի՝ «Բարսելոնայում» նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան խաղում են «Ինտեր Մայամիում»:
Սուարեսն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է Մեսսիի հետ կարիերան ավարտել նույն ակումբում։
























































