Բրյուսելում ահաբեկչության պատճառով ընդհատված Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա հանդիպումը չի վերախաղարկվի։ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ վերջնական արդյունքը կլինի 1:1 հաշիվը, որը խաղատախտակի վրա դրված էր հանդիպման դադարեցման պահին:
Հիշեցնենք, որ խաղը կայացել է հոկտեմբերի 16-ին Բրյուսելում։ Խաղի ընթացքում հայտնի է դարձել քաղաքի կենտրոնում խաղի մեկնարկից մոտավորապես մեկուկես ժամ առաջ տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի արդյունքում Շվեդիայի հավաքականի երկու երկրպագու սպանվել է, ևս մեկը վիրավորվել։ Առաջին խաղակեսից հետո 1:1 հաշվով հայտարարվեց, որ հանդիպումը չի ավարտվի։ Նշենք, որ բելգիացիներն այս խաղից առաջ էլ ապահովել էին իրենց Եվրոպայի 2024 թվականի առաջնության ուղեգիրը։
Ավելի վաղ Բելգիայի ներկայացուցիչները հրապարակավ հայտարարել էին, որ պատրաստ են չավարտել այս հանդիպումը և բավարարվել ոչ-ոքիով։
























































