«Տորոնտոյի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Նրա գործակալն արդեն երկու անգամ հանդիպել է թուրինյան ակումբի տնօրենների հետ։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ Թուրինում։
«Ծեր սինյորը» ցանկանում է ձեռք բերել երկու նոր խաղացողների ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները, ակումբը սահմանափակ բյուջե ունի:
Բերնարդեսկին հունվարին կարող է վերադառնալ Թուրին 6-ամսյա վարձակալության պայմանագրով, ինչը Յուվեի տնօրենների կողմից դրված նպատակներից մեկն է:
























































