«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ ցանկանում է լավագույն ֆուտբոլիստներին տեսնել «կապտանռնագույնների» կազմում։
«Ես ուզում եմ, որ մենք ունենանք լավագույնը: Ինձ միշտ շատ է դուր եկել Ժոաո Ֆելիքսը: «Բարսելոնայի» կազմն այս պահին շատ մրցունակ է։ Մենք ավելի ուժեղ թիմ ունենք, քան ունեինք, երբ դեռ նոր էինք ժամանել: Ո՞վ չի սիրում Պեդրիին, Գավիին, Բալդեին, Լևանդովսկուն և Ռաֆինյային, ասեք ինձ», — Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ժոան Լապորտան հաղթել է «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում 2021 թվականի գարնանը։ Անցած մրցաշրջանում կապտանռնագույնները դարձել են Իսպանիայի չեմպիոն և նվաճել են երկրի Սուպերգավաթը։ Այսօրվա դրությամբ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երրորդ տեղը՝ 9 հանդիպումից հետո առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով երեք միավորով։
























































