Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը դժգոհություն է հայտնել, որ Իսպանիայի ֆուտբոլի ավելի ցածր լիգաները դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով, իսկ Լա լիգան և Սեգունդան՝ ոչ։
«Իսկ մենք՝ 1-ին և 2-րդ դիվիզիոնի խաղացողներն ու ակումբների աշխատակիցները իմունիտե՞տ ունենք»,-գրել է Կարվախալը Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Լա լիգայի և Սեգունդայի խաղերը ևս կարող են դադարեցվել։