«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն ասել է, որ կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսին կավարտի կարիերան ներկայիս ակումբում:
«Կարծում եմ, որ նա կարիերան կավարտի «Բարսելոնայում»: Եթե նա զգում է, որ կարող է դա անել, ապա նա դա կանի»,- մեջբերում է կամերունացուն Goal-ը:
Նշենք, որ «Բարսայի» հետ Մեսսիի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլիստին առաջարկել նոր պայմանագիր՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով: