Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտին է մոտենում սպորտային մարմնամարզության Աշխարհի 52-րդ առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի թիմը:
Հայաստանի ներկայացուցիչ, Տոկիոյի ՕԽ բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում վաստակեց 14.549 միավոր՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։
Հիշեցնենք, որ Արթուրը բազմամարտում նվաճել էր Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Տեսանյութը՝ Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայություն
Երեկ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը մրցեցին օղակների եզրափակիչում: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն և Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Դավթյանը զբաղեցրեց 4-րդ տեղը, Ավետիսյանը՝ 7-րդ։ Աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը մրցեց նժույգ-թափերի եզրափակիչում։ Նա զբաղեցրեց 4-րդ տեղը։