«Էվերտոնում» հանդես եկող ֆրանսիացի պաշտպան Ջիբրիլ Սիդիբեն հիմնական պայմանագիր կստորագրի անգլիական ակումբի հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:
Պաշտպանը , ում իրավունքները պատկանում են «Մոնակոյին», չի ցանկանում վերադառնալ ֆրանսիական ակումբ:
«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհ է 28-ամյա ֆուտբոլիստի խաղից և ցանկանում է շարունակել աշխատանքը Սիդիբեի հետ:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Սիդիբեն անցկացրել է 21 հանդիպում: