Երևանում այս օրերին ընթանում է գեղասահքի աշխարհի Պատանեկան գավաթի 7-րդ փուլը։
Մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի և (ISU) Միջազագային Սահքի ֆեդերացիայի հետ համատեղ։
Հոկտեմբերի 5-ին մեկնարկել է պատանի կանանց և տղամարդկանց կարճ ծրագիրը, որտեղ իրենց կարճ ծրագրով ելույթ են ունեցել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հավաքական թիմի լավագույն պատանի գեղասահորդները՝ Սեմյոն Դանիլյանցը, Միքայել Սալազարյանը, Ռուբինա Սիմոնյանը և Սոֆի Կարապետյանը։
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին,կայացել է պարային զույգերի ռիթմիկ պարով և կանանց ազատ ծրագիրը, իսկ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, կկայանա պարային զույգերի և տղամարդկանց ազատ ծրագիրը։
Մրցաշարին 35 երկրներից ժամանած մարզիկներ են մասնակցում։