«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը խոսել է միլանյան ակումբում ադապտացիոն շրջանի մասին։
«Ես այն խաղացողներից եմ, որ սիրում է աշխատել թիմում, սովորել իմ թիմակիցներից, և ես այդ հնարավորությունը ստացել եմ «Ինտերում»: Մենք շատ միասնական թիմ ունենք, և հեշտ է հարմարվել նման մթնոլորտում։ Մենք միասին շատ ժամանակ ենք անցկացնում, այդ թվում՝ խաղադաշտից դուրս։ Սա շատ կարևոր է ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- Թյուրամի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը «Ինտեր» է տեղափոխվել նախորդ ամառ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»:
























































