«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը պատմել է, թե ինչպես և երբ են սկսվել բանակցությունները արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ամերիկյան ակումբ տեղափոխության շուրջ։
«Մոտ չորս տարի առաջ Բարսելոնայում ես գաղտագողի մտա հյուրանոց, որտեղ իջևանել էր Մեսսիի հայրը, որպեսզի հանդիպեմ նրան։ Ակնհայտ է, որ այն ժամանակ մենք պատրաստ չէինք հրավիրել Լիոնելին, ինչպես նա պատրաստ չէր գալ մեզ մոտ։
Ես ասացի նրա հորը. «Մենք ուզում ենք, որ քո տղան թիմում լինի, մենք ուզում ենք, որ նա գա Մայամի, երբ պատրաստ լինի, և եթե հնարավորություն լինի»: Այնուհետև չորս տարվա ընթացքում ես և իմ գործընկերներ Խորխե Մասն ու Խոսե Մասը շարունակեցինք քննարկել այս տեղափոխությունը»,- ասել է Բեքհեմը Stick to Football-ի փոդքաստում:
























































