«Աստոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է Արգենտինայի հավաքականի իր թիմակից, «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսին ներկայացնում է արգենտինացիների բոլոր որակները։ Նա ընտանիքի մարդ է, ով ամեն ինչ տալիս է իր երեխաներին ու կնոջը։ Նա սիրում է ֆուտբոլ և ամեն ինչ տալիս է խաղադաշտում։ Մեսսին օրինակելի է. Թերևս նա աշխարհի ամենահայտնի մարդն է։ Հպարտություն է տեսնել, թե որքան է նա սիրում իր ընտանիքը և հոգ է տանում իր երեխաների մասին: Այս առումով ես փորձում եմ հետեւել նրան։ Նա գիտի, թե որքան եմ ես գնահատում իրեն և պաշտպանում նրան խաղադաշտում»,- ասել է Մարտինեսը TV Publica-ի եթերում:
Իր կարիերայի ընթացքում 36-ամյա արգենտինացին հանդես է եկել «Բարսելոնայում», ՊՍԺ-ում և «Ինտեր Մայամիում»: Մեսսին յոթ անգամ տիրացել է «Ոսկե գնդակին», երեք անգամ ճանաչվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ, մեկական անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում և օլիմպիական խաղերում։
























































