Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը հնարավոր է անցկացվի երեք մայրցամաքների վեց երկրներում, հայտնում է Sky Sports-ի լրագրող Քեյվ Սոլհեկոլը։ Նույն տեղեկությունը հայտնում է նաև հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մրցաշարը կընդունեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն, սակայն առաջին երեք խաղերը կանցկացվեն Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում:
Այսպես ՖԻՖԱ-ն կնշի պատմության մեջ առաջին Աշխարհի առաջնության հարյուրամյակը, որն անցկացվել է 1930 թվականին Ուրուգվայում:
2030 թվականի ԱԱ-ի տանտերերը պաշտոնապես կնշանակվեն ՖԻՖԱ-ի Կոնգրեսի կողմից հաջորդ տարի:
Հիշեցնենք, որ առաջիկա ԱԱ-ն կանցկացվի երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։