«Բարսելոնայի» նախկին խաղացող Կևին-Պրինս Բոատենգը հիշել է այն ժամանակները, երբ ստիպված է եղել Լիոնել Մեսսիին անվանել աշխարհի լավագույն խաղացող։
«Հիշում եմ, որ երբ ես ժամանեցի Բարսելոնա, նրանք անմիջապես ինձ հարցրին, թե ով է աշխարհի լավագույն խաղացողը։ Ես պետք է պատասխանեի, որ դա Լիոնել Մեսսին էր, ես ստեցի։ Այս սուտը իմ կյանքի ամենամեծ ստերից մեկն էր։
Ես սովորաբար միշտ ճշմարտությունն եմ ասում, բայց ստում էի, քանի որ դա «Բարսելոնայի» մարզաշապիկը կրելու միակ միջոցն էր։ Ես ցավում եմ «Բարսայի» երկրպագուների համար, բայց դեռահասության տարիներին միշտ աջակցել եմ «Ռեալին»: Ես սիրում եմ Կրիշտիանու Ռոնալդուին։ Բայց նրանք ասացին, որ ես պետք է ասեմ, որ Մեսսին է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, հակառակ դեպքում չեմ խաղա»,- Բոատենգի խոսքն է մեջբերել Talksport-ը։