«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Լենսից» կրած պարտությունից հետո (1:2) կիսվել է տպավորություններով.
«Իմ շնորհավորանքները «Լենսին»: Հեշտ չէր: Ինչպես բոլորս տեսանք, նրանք իսկապես լավ թիմ են, և մթնոլորտը բացառիկ էր։
Մենք արեցինք ամենադժվարը՝ առաջինը գոլ խփեցինք և լիովին վերահսկում էինք հանդիպումը, բայց նրանք լավ պահ ունեցան, գոլ խփեցին և վերադարձան խաղին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։
Սա «զինագործների» առաջին պարտությունն էր այս մրցաշրջանում: