«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հայտարարել է, որ թիմը չի թռչի Իտալիա` Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ինտերի» դեմ խաղին ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
«Եթե իրավիճակը մնա նույնը, ապա «Խետաֆեն» վաղը չի մեկնի Իտալիա:
Խնդրեցինք ՈւԵՖԱ-ին գտնել այլընտրանք և նաև օգնության համար դիմեցինք Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային:
Եթե մեզ պետք է պարտություն գրանցվի, թող այդպես լինի: Ես մտադրություն չունեմ ռիսկի դիմել»,- մեջբերում է Տորեսին football-espana-ն:
Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով Եվրոպա լիգայի «Բազել»-«Այնտրախտ» հանդիպումը, որը նախատեսված էր մարտի 19-ին, չեղարկվել է: