«Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային լիգայի մասին։ Անգլիայի հավաքականի նախկին ավագը վստահ է, որ սաուդցիները ապագայում կմրցեն Պրեմիեր լիգայի հետ։
«Սաուդյան Արաբիան հրաշալի երկիր է, և այստեղ մարդիկ հիանալի են: Կգա մի պահ, երբ Սաուդյան Արաբիայի առաջնությունը կմրցի Անգլիայի Պրեմիեր լիգայի հետ: Ամբողջ աշխարհն այժմ գիտի, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը պատրաստվում է մրցել այլ երկրների լիգաների հետ»,- Ջերարդի խոսքն է մեջբերում Saudi World Football-ը:
«Ալ-Իթիֆակը»17 միավորով առաջնությունում 5-րդ տեղում է։