«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ապաքինման գործընթացը նախատեսվածից արագ է ընթանում:
ESPN-ի հաղորդմամբ, Սուարեսը կարողանում է թեթև վազք ու գնդակով վարժություններ կատարել: Ըստ նախնականի, ուրուգվայցին պետք է դաշտ վերադառնա մայիսին, բայց այս տեմպերով շարունակելու դեպքում «Բարսելոնայի» հարձակվողը շատ ավելի շուտ կարող է վերադառնալ խաղադաշտ:
Սուարեսը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: