Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը: Մարզիչներ Հակոբ Սերոբյանի, Հայկ Նազարյանի և Սոս Սարգսյանի ղեկավարությամբ վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:
Սեպտեմբերի 30-ից կմեկնարկեն որակավորման փուլի մրցումները: Արթուր Դավթյանի ու Գագիկ Խաչիկյանի արդյունքները որակավորման փուլում․
ազատ վարժություն
Արթուր Դավթյան 13,233
Գագիկ Խաչիկյան 12,666
պտտաձող
Արթուր Դավթյան 12,900
Գագիկ Խաչիկյան 12,133
զուգափայտ
Արթուր Դավթյան 13,200
Գագիկ Խաչիկյան 12,733
հենացատկ
Արթուր Դավթյան
1. 15,033
2. 15,033
միջին գնահատական
15,033
Գագիկ Խաչիկյան
1. 13,333
2. 12,933
միջին գնահատական
13,133
օղակներ
Արթուր Դավթյան 13,833
Գագիկ Խաչիկյան 12,266
Առանձին գործիքների եզրափակիչները կմեկնարկեն հոկտեմբերի 7-ից: Աշխարհի առաջնությունը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը: Հիշեցնենք, որ Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: