Լեհաստանը կդիմի 2036 թվականի ամառային Oլիմպիական խաղերն ընդունելու իրավունքի համար։
Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Ամառային Օլիմպիական խաղերի վայրը սովորաբար ընտրվում է մրցաշարի մեկնարկից յոթ տարի առաջ:
Հաջորդ երեք ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան Փարիզում 2024 թվականին, Լոս Անջելեսում 2028 թվականին և Բրիսբենում (Ավստրալիա)՝ 2032 թվականին։