Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ըստ որի երկրի ներքին առաջնությունում երկրպագուների մուտքը արգելված կլինի, առայժմ՝ անժամկետ: Պատճառը, բնականաբար, կորոնավիրուս վարակն է:
Նույնը վերաբերում է նաև ֆուտզալի առաջնությանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը ու իրավասու է նոր միջոցառումներ ձեռնարկելու՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար:
Պորտուգալիայում այս պահին հայտնաբերվել է վարակակիր 39 մարդ: