Հունական «Օլիմպիակոսի» սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ակումբի սեփականատերը հայտնել է ինստագրամի իր էջում:
«Ես վարակվել եմ կորոնավիրուսով: Այժմ ինձ լավ եմ զգում, քանի որ հետևել եմ բժիշկների ցուցումներին և ձեռնարկել եմ բոլոր անհրաժեշտ միջոցները: Համաքաղաքացիներիս կոչ եմ անում վարվել նույն կերպ: Բոլորիս մաղթում եմ առողջություն»,-գրել է հույն գործարարը:
Նշենք, որ 52-ամյա Եվանգելոս Մարինակիսին է պատկանում նաև անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբը: