Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին խոսել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին, հաղորդում է AS-ը:
«Մադրիդը իմ տունն է: Ես հրաշալի տարիներ եմ անցկացրել այնտեղ և պատրաստ եմ ցանկացած պահի վերադառնալ այնտեղ:
Զիդանը ժամանակին խաղալու հնարավորություն է տվել ինձ և ես անչափ շնորհակալ եմ դրա համար»,- ասել է Հակիմին:
Հիշեցնենք, որ Հակիմին վարձավճարով է խաղում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 25 հանդիպման ու դարձել 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: