Գերմանական «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Mirror-ը:
«Ժոզեն հրաշալի մարզիչ է, ով մեծ նվաճումների է հասել:
Մենք վստահ ենք, որ կարող ենք դրական արդյունքի հասնել: Առաջին հանդիպումը դրական էմոցիաներ պարգևեց մեզ:
Պետք չէ մտածել, որ ամեն ինչ ավարտված է: Մոուրինյուի թիմերը միշտ էլ կարող են անակնկալներ մատուցել»,- ասել է Նագելսմանը:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը ավարտվել է «ՌԲ Լայպցիգի» հաղթանակով ՝ 1:0 հաշվով:
Պատասխան խաղը կկայանա այսօր ՝ մարտի 10-ին, Երևանի ժամանակով 24:00-ին:
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «ՌԲ Լայպցիգի» հաղթանակը գնահատում է 1,56 գործակցով, «Տոտենհեմի» հաղթանակը ՝ 5,8, իսկ ոչ ոքին՝ 4,55։