«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է Ա սերիայի 8-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ հանդիպման մասին։ «Ներաձուրիները» հաղթեցին 4-3 հաշվով։
«Ամեն ինչ պետք է ավարտվեր 4-1 հաշվի ժամանակ։ Մենք ամեն ինչ ճիշտ արեցինք առաջին կեսում, պետք էր շատ խփել նաև երկրորդ կեսում։ Դրական պահը այն է, որ մենք երեք միավոր ենք վաստակել, բայց պետք է ավելի լավ պաշտպանվենք։ Ես փորձում եմ օգնել թիմին ողջ հանդիպման ընթացքում և ուրախ եմ մեզ համար, քանի որ հաղթել ենք։
Ինչ վերաբերում է իմ՝ գոլը մարզչի հետ տոնելուն, ես ու Կոնտեն թիմային խաղացողներ ենք։ Երբ գոլ ես խփում, ուզում ես այն նշել բոլորի հետ։ Կենտրոնացած եմ միայն աշխատանքի վրա ու ամեն խաղում ներդնում եմ ողջ ուժերս»,-բելգիացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Լուկակուն դուբլի հեղինակ էր դարձել այսօր կայացած խաղում։