Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարծում է, որ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար դեռ վաղ է մտածել կարիերան ավարտելու մասին։
«Նա ունի ակնառու որակներ, դեռ վաղ է կարիերան ավարտելու համար: Կարծում եմ՝ նա պետք է հնարավորինս երկար խաղա՝ որքան հնարավոր է երկար: Նա «Ռեալի» առանցքային խաղացողն է, նրան բոլորը շատ են սիրում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դարպասապահը։