Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ԱԱ-2026-ի ընտրական փուլի Էկվադորի դեմ խաղի տոմսերի բարձր գների մասին։
«Ես ստիպված էի գնել ինը տոմս։ Իհարկե, ես վճարել եմ դրանց համար: Ես ծախսել եմ մոտ 900 հազար արգենտինական պեսո (մոտ 2,5 հազար դոլար), բայց ես չեմ գները սահմանողը։ Եթե դա կախված լիներ ինձնից, տոմսերն անվճար կլինեին»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Արգենտինա — Էկվադոր հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 04։00-ին:
























































