Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» չվերադառնալու մասին։
Կատալոնական ակումբը փորձել է վերադարձնել արգենտինացուն, սակայն 36-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ:
«Մեսսին իր կարիերան «Բարսելոնայում» չավարտեց, քանի որ կողմերը համաձայնության չեկան։ Ես ուզում էի, որ նա ավարտի ֆուտբոլիստի կարիերան այստեղ՝ Իսպանիայում։ Դա ավելի լավ կլիներ բոլորի՝ նրա, իմ և Բարսելոնայի համար»,- ասել է Տեբասը։
35-ամյա արգենտինացին հուլիսի 15-ին է միացել «Ինտերի Մայամիին»: Դրանից հետո նա անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































