Իտալական «Վերոնայի» կիսապաշտպան Սոֆիան Ամբրաբատը հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
23-ամյա մարոկկացու արժեքը կազմում է 12 միլիոն եվրո: Նշվում է, որ ակումբների ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները:
Հիշեցնենք, որ Ամբրաբատը Ա Սերիայի այս մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման և դարձել ՝ 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ կիսապաշտպանը բելգիական «Բրյուգեից» էր տեղափոխվել «Վերոնա»: