Ավարտվել է MLS-ի հերթական հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում մրցել է «Լոս Անջելեսի» հետ։ Խաղն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ Մայամիի թիմի։
Արգենտինական «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից ու խաղացել է առանց փոխարինման: Այս խաղում նա երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Բայց արգենտինացին կրկին չի կարողացել աչքի ընկնել իր ակումբի կազմում: Սա երկրորդ հանդիպումն է անընդմեջ, որում Մեսսին գոլ չի խփում «Ինտեր Մայամիի» կազմում։
Նրա փոխանցումներից հետո այս խաղում գոլի հեղինակ են դարձել Ժորդի Ալբան և Լեոնարդո Կամպանան։ «Ինտեր Մայամիի» կազմու գոլ է հեղինակել նաև Ֆակունդո Ֆարիասը: 90-րդ րոպեին Կառլոս Վերայի փոխանցումից մեկ գնդակ ետ է բերել Ռայան Հոլինգահեդը։
«Ինտեր Մայամին» 25 միավորով այժմ 14-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում:
























































