«Ալ Իթիհադը» «Լիվերպուլին» 129 միլիոն ֆունտ ստերլինգի տրանսֆերային առաջարկ է արել հարձակվող Մուհամեդ Սալահի համար։
Ավելի վաղ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել էր, որ 31-ամյա ֆուտբոլիստը չի վաճառվում։ Ըստ Կլոպի՝ Սալահը հավատարիմ է ակումբին։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր լիգայում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։